Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:

«Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:

Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝ իր կուսակցության կողմից առաջադրվելու համար: Հաղթանակի դեպքում նա կպայքարի հանրապետական Էլիս Ստեֆանիկի դեմ:

Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում հայկական ծագմամբ երրորդ անդամը՝ կոնգրեսական Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո: Բոյաջյանի հայրական կողմը գաղթել է Այնթապից: Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը հաստատվել է Սարատոգա շրջանում:

Հայերեն العربية English Русский

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր