Սպասվող լրահոս. 14.12.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօր` դեկտեմբերի 14-ին, կայանալիք նիստի օրակարգում: Օրենքում փոփոխություններն ընդունվելուց հետո, դրանք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունների միջև: Կքննարկվեն հետագա համագործակցության հարցեր:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա կանդրադառնա Սիրիայից ռուսական զինվորականների խմբերի դուրս բերմանը, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը միջազգային դերակատարների, արաբական երկրների արձագանքին, ինչպես նաև Էրդողանի կողմից Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը:

ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների շրջանակում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրավիրում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահ՝ հանդիսավոր ընդունելության։ Առիթը՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղ.ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելն է։ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում: Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում։ Միջոցառմանը հրավիրված են «Գրեմմի»-ի թեկնածուներ Մանսուրյանը և Օրբելյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվետագետներ և քաղաքական գործիչներ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստ ների միությունում տեղի կունենա հայկական կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը նվիրված մամուլի ասուլիս: Միության նախագահ Հարություն Խաչատրյանը կներկայացնի մանրամասներ, կցուցադրվեն հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական լեգենդար կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» կինոնկարահանող տեխնիկա, արխիվային եզակի նյութեր և այլն:

Պրեմիերա` «Գոյ» թատրոնում: Թատերասեր հասարակությանը կներկայացվի ամերիկահայ հռչակավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը, որի բեմադրությունը նախաձեռնել է «Գոյ» թատրոնը՝ ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

Կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ ֆուտբոլի ռուսաստանցի հայտնի մեկնաբան, «Հենրիխ 22-րդ» ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանի մասնակցությամբ։ Նա կանդրադառնա Հենրիխ Մխիթարյանի շուրջ ծավալվող զարգացումներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում