ՀՀ ՊՆ-ն և «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր են ստորագրել. ռազմական և ավիացիոն համալսարանները կմիավորվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են հուշագիր՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ:

Հուշագրով հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական կրթության ոլորտին և այդ ուղղությամբ կատարված առաջին նշանակալի քայլը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումն էր Դիլիջանի գերժամանակակից համալիր։ Հաջորդ փուլով խնդիր է դրվել ռազմական համալսարանը նույնպես համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

«Այժմ ձևավորված աշխատանքային խումբը քննարկում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ»,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` շեշտելով, որ «Իզմիրլյան» հիմնադրամը համալսարանի ստեղծման օրվանից եղել է կառույցի կողքին և այսօր էլ, նոր հուշագրի ստորագրմամբ, հերթական քայլն է կատարում:

Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի շենքային հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Սկսած 2001թ.-ից Հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայաստանում և Արցախում զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների երեխաներին» ծրագրին: Հիմնադրամն իր միջոցներով անցած տարիների ընթացքում զգալի աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ենեթակառուցվածքների արդիականացման ինչպես նաև զորանոցային պայմանների բարելավման աշխատանքներին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ