Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Հայկազյան համալսարանին հայագիտական գործունեության, հայապահպանության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու եւ դաստիարակելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար: «Բեյրութն է մնացել այն կենտրոնը, որտեղ պատրաստվում են մեր ուսուցիչները, մասնագետները, եւ հայագիտությունը, որպես գիտություն, զարգանում է այս գիտակրթական օջախում»,-ասաց նախարարը:

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի խոսքով`վերջին տարիներին Սփյուռքում հայերեն եւ արեւմտահայերեն գրողների թիվը նվազում է: «Երբ տարբեր առիթներով անդրադարձ է կատարվում Հայկազյան համալսարանին, մարդիկ նշում են, որ պետք է գուրգուրենք մեր ունեցածը: Հայկազյան հայագիտական հանդեսը աշխատում է երբեք չզիջել իր մասնագիտական եւ բծախնդիր աշխատանքի մեջ: Միայն պարզ գոյությունը մեզ այս աշխարհում շատ առաջ չի տանի»,-պատգամեց Հայդոսթյանը:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ փաստեց, որ հանդեսը սոսկ գիտական նպատակներ չի հետապնդում, այլ ունի հայապահպանական լուրջ առաքելություն: «Այս իմաստով Հայկազյան համալսարանի՝ Բեյրութում հրատարակվող այդ հանդեսը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն լուրջ դեր է կատարում հայապահպանության պահպանման գործում»,-հավելեց նա:

ԲեյրութիՀայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությամբ 1970 թվականից լույս է տեսնում Հայկազյան հայագիտական հանդեսը, որի նպատակն է քաջալերելսփյուռքի, մասնավորապես, լիբանանահայ մտավորականների գործուն էությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց ևՀայաստանի գիտնականներիհամագործակցությանը։ Տպագրում էհայոց լեզվին,պատմությանը,մշակույթին,գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներհայերեն, նաևարաբերենև արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդումհայագիտությանընվիրված միջազգային համաժողովների մասին։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին