Տնտեսություն

ՍԱՊԾ-ը մոնիթորինգ է անցկացնում հայաստանյան շուկայում պլաստիկ բրնձի առկայության ահազանգով

1 րոպեի ընթերցում

ՍԱՊԾ-ը մոնիթորինգ է անցկացնում հայաստանյան շուկայում պլաստիկ բրնձի առկայության ահազանգով

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով` հարցը մտահոգիչ է, սակայն մոնիթորինգն առհասարակ իրականացվում է հատկապես ամանորյա տոներին ընդառաջ մեծ ծավալի սննդի ներմուծման հետ կապված: «Երբ մոնիթորինգն ավարտվի, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչպես կարող էր Հայաստանում նման մթերք հայտնվել»,-հավելեց նախարարը:

Քաղաքացու ահազանգի հիման վրա հայաստանյան լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ շուկայում առողջության համար վտանգավոր պլաստիկ բրինձ է հայտնաբերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում