Հասարակական

Գյումրիում տնակ է այրվել. կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տնակ է այրվել. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով:

Փրկարարները տնակի ներսում հայտնաբերվել է 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում