Հասարակական

Թաիրով գյուղի բնակիչներից մեկը դանակով սպառնացել է շրջապատի մարդկանց

1 րոպեի ընթերցում

Թաիրով գյուղի բնակիչներից մեկը դանակով սպառնացել է շրջապատի մարդկանց

ԵՐԵՎԱՆ,11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչըցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում