Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունենալով ներկաների առջև, անդրադարձավ հայ ժողովրդի համար 1988թ. տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, խոսեց վերածնվելու և ապաքինվելու նրա անկոտրում կամքի մասին՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք այդ դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Այնուհետև արարողության մասնակիցները ծաղկեպսակներ խոնարհեցին հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

Դեկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին, որից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների ու անհատների կողմից եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհվեցին զոհվածների հիշատակին:

Ներկաների առջև ելույթով հանդես եկան ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցներին, աղետի գոտում իրականացվող սոցիալ-տնտեսական աշխատանքներին:

Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում ցուցադրվեց ֆիլմ Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին