Հասարակական

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց՝ օրենքի նախագծի հետ կապված քննարկում են ունեցել խմբակցությունում և որոշում են կայացրել, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում