Հասարակական

Ամանորին մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ պարենային փաթեթներ կստանան

1 րոպեի ընթերցում

Ամանորին մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ պարենային փաթեթներ կստանան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրերի առիթով մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ կստանան պարենային փաթեթներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասաց, որ փաթեթները կտրամադրվեն քաղաքապետարանի բազայում ընդգրկված սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ազատամարտիկներին, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին:

«Քառասուն հազար երեխաներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ: «Նոր տարին Երեւանում -2018» միջոցառումների ծրագրի շրջանակում4000 երեխայի էլ հնարավորություն կընձեռվի թատրոններում մասնակցել Ամանորի տոնական ներկայացումներին»,-ասաց փոխքաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում