Հասարակական

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում

2 րոպեի ընթերցում

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, արդեն երրորդ անգամ անընդմեջ վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարևոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ «Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում