Հայաստանում Բելգիայի դեսպանը հայտնում է` ԵՄ-ն հայաստանցիների համար վիզաների ազատականացման փուլային մեթոդի կողմնակից է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգենյան գոտու երկրները ձգտում են առաջ շարժվել մուտքի արտոնագրերի ազատականացման փուլային եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը` Մոսկվա)` անդրադառնալով հարցին, թե երբ կկարողանան Հայաստանի քաղաքացիները մուտք գործել Բելգիա առանց մուտքի արտոնագրի կամ դյուրացված ընթացակարգով: «Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք երկու փուլով, առաջինը` վիզաների տրամադրման դյուրացումն է, երկրորդը` ընդհանրապես վերացումը: Սակայն, նաև գիտակցում ենք, որ ներկայում տեխնիկական ու քաղաքական պատճառներով հնարավոր չէ լիովին վերացնել վիզաները»,-ասաց Ժան-Արթուր Ռեժիբոն: Նա նշեց, որ տեխնիկական հարցերից մեկն էլ անձնագրերի ճանաչումն է, մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառումը:

Դեսպանի դիտարկմամբ` ԵՄ երկրների քաղաքացիները չեն ընդունի քայլը, եթե վիզաների ազատականացման գործընթացը կատարվի միանգամից: «Ես չեմ խոսում միայն Բելգիայի բնակչության մասին, այլ ողջ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին նկատի ունեմ: Եթե արագ կատարենք այդ գործողությունները, ռիսկը կլինի այն, որ պետք է վերացնենք վիզաները բոլորի համար»,-ընդգծեց դիվանագետը` հավելելով, որ միության որոշ երկրներ չեն ցանկանում բոլոր երկրների համար լինել բաց:

Եզրափակելով՝ նա ասաց, որ արժե լինել համբերատար ու պահել հայացքը երկարաժամկետ նպատակի վրա:

Հայերեն

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել