Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ի երեկոյան հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում, որը երկրի զինված ուժերի սպայակազմի գլխավոր դարբնոցներից մեկն է հանդիսանում։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանին ներկայացվել է ակադեմիայի կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։ Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ուսումնասիրել հայկական և բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները։

Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև նոյեմբերի 29-ի առավոտյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ուսումնարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին։ Նախարար Սարգսյանը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձն ու պատմել հայաստանյան ռազմակրթության ոլորտում սկիզբ առած բարեփոխումների մասին։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Հայրենական մեծ պատերազմի Բելառուսի պետական թանգարան, ծանոթացել ընդգրկուն ցուցադրությանը։

Ավելի ուշ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մինսկի Բոլոր Սրբերի տաճար-հուշարձանում։

Հայերեն العربية Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները