Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ «Գրեմմի»-ի հավակնորդներ
1 րոպեի ընթերցում
![Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ «Գրեմմի»-ի հավակնորդներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/914119.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Դմիտրի Խվորոստովսկու հետ ընդգրկվել է «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավակնորդների ցանկը հրապարակվել է «Գրեմմի»–ի կայքում:
Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում։