Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին դասախոսություն կարդաց Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին Հայաստանում աշխատող գրադարանավարների համար «Գրացուցակավորման ժամանակակից միտումները» թեմայով վարպետության դաս անցկացրեց: Դասը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Գրացուցակավորման ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Մշակվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր մոդելների վերանայված և կարծես թե ավելի ամբողջականացված տարբերակը, որը շուտով հասանելի կլինի ինչպես գրադարաններին, այնպես էլ դրանց հետ համագործակցող տարբեր մարմիններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տեդեսկին:

Նոր մոդելը գրադարանային ոլորտի մասնագետներին համագործակցելու հնարավորություն կտա: «Գրադարանավարներին հիմնականում հետաքրքրում է, թե ինչպես կարելի է այս կամ այն գործը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին, ձեռագրագետներին հետաքրքրում են գործի բիբլիոգրաֆիկ ակունքները և այլն: Այս մոդելը կարող է օգնել բոլորին և մասնագետների համար երկխոսության հարթակ դառնալ»,-շեշտեց նա:

Չնայած այն բավականին նոր է` նրանով մի շարք կազմակերպություններ են հետաքրքրված:

Մինչ դասախոսությունը սկսելը Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին շրջել էր թանգարանում, ծանոթացել Կոմիտասի թանգարանում գործող Երաժշտական գրադարանին: «Կարծում եմ` այն աշխարհում բացառիկ է, հրաշալի: Հուսամ, որ այն ավելի հայտնի կդառնա, և դրա ռեսուրսները լայնորեն կօգտագործվեն»,-ասաց Տեդեսկին:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում