Կլոդ Մոնեի իրերի հավաքածուն 11 մլն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի աճուրդում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Կլոդ Մոնեի անձնական իրերի հավաքածուն Հոնկոնգում 11 միլիոն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է աճուրդային տունը:
Նոյեմբերի 26-ին կայացած աճուրդում, մասնավորապես, վաճառվել Է ֆրանսիացի իմպրեսիոնիստ-գեղանկարչին պատկանող ակնոցը: Ոսկեզօծ շրջանակով կլոր ոսպնյակներով ակնոցի արժեքը կազմել Է 51,5 հազար դոլար (400 հազար հոնկոնգյան դոլար)՝ փորձագետների կողմից 1 – 1,5 հազար դոլար գնահատման դեպքում: Ընդամենն աճուրդի Էր հանվել 54 իր, ներառյալ ճեպանկարներ, նկարներ, լուսանկարներ, նամակներ եւ այլ անձնական իրեր:
Ամենաթանկ լոտն այն նկարն Էր, որը Մոնեն յուղաներկով նկարել Է 1884 թվականին: 59,6 x 73 սանտիմետր չափով նկարում պատկերված են ժայռեր եւ ծով, դրա արժեքը կազմել Է 4,6 միլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский