Մահացել Է ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին
1 րոպեի ընթերցում
![Մահացել Է ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/913319.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել Է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Հոլիվուդ ռեփորթեր» հանդեսը:
Անցյալ շաբաթ դերասանն օրհասական վիճակում հոսպիտալացվել Էր ներքին օրգանների ֆունկցիոնալ անբավարարության պատճառով: Այս տարի ավելի վաղ Քեսիդին People հանդեսին նաեւ խոստովանել Էր, որ տառապում Է դեմենցիայով: Դերասանը նկարահանվել Է ավելի քան 30 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում:
Նրան համաշխարհային փառք բերեց դերը «Փարթրիջի ընտանիքը» (The Partridge Family, 1970-1974) սերիալում, որը պատմում Է մոր եւ նրա հինգ որդիների մասին, որոնք ռոք-խումբ են հիմնում: Այն ժամանակ հեռուստաԷկրանի աստղի երկրպագուների թիվը գերազանցում Էր Էլվիս Փրեսլիի եւ Beatles-ի մոլի երկրպագուների թվաքանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: