Տնտեսություն

ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ավարտում է միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը, որը բիզնեսի համար կհեշտացնի միասնական շուկայում դեղամիջոցների գրանցման գործընթացը և սպառողների համար կապահովի դրանց մասին ամբողջական տեղեկատվություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորումների հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:

«Համակարգի ինտեգրացիոն բաղադրիչն ամբողջովին պատրաստ է: Դեկտեմբերին նախատեսում ենք սկսել փորձարկումը»,- ասել է նա «Եվրասիական տնտեսական միության դեղերի միասնական շուկա. իրավակարգավորումների ժամանակակից մոտեցումները» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում