Ջրի սակագնի վերաբերյալ որոշում կկայացվի նոյեմբերի 22-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին նիստ կգումարի` քննարկելու ջրամատակարարման ու ջրահեռացման նոր սակագների սահմանման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի կայքը, նիստի օրակարգում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀԾԿՀ 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Նիստում քննարկվելիք որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց`28.7 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Որոշման հաստատման դեպքում ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենան 191.4 դրամ/խմ և այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ այդ սակագինն այսօր 180 դրամ/խմ է, իսկբազիսային սակագինը՝ 186 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ: Նա հանձնարարական տվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին սակագնի փոփոխության դեպքում կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ որոշման նախագիծ:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով