Արցախ

Արսինե Խանջյանը մտահոգված է թուրք մտավորական Օսման Քավալայի կալանավորմամբ

2 րոպեի ընթերցում

Արսինե Խանջյանը մտահոգված է թուրք մտավորական Օսման Քավալայի կալանավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Թուրքիայում կալանավորված իրավապաշտպան Օսման Քավալային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է. «Ես հանդիպեցի Օսմանին յոթ տարի առաջ՝ Թուրքիայում: Նա այն մարդն է, ով իմ մեջ ներշնչեց այն վստահությունը, որն անհրաժեշտ էր այցելել այդ երկիր: Թեպետ մեր վիճարկելի պատմություններում այդքան լարվածություն կա, սակայն նա նաև ինձ օգնեց հասկանալ, որ այնքան բան կա, որ պետք է իմանալ այսօրվա Թուրքիայի մասին»:

Խանջյանն ընդգծել է, որ աշխատել է Օսման Քավալայի հետ շատ մշակութային նախագծերի, կոնֆերանսների շուրջ, որոնց թեմատիկան եղել են ինքնությունը, պատմությունն ու հիշողությունը:

«Ես կարող եմ երկար պատմել Օսմանի մասին, սակայն դա չեմ անի: Միայն ցանկանում եմ ասել, որ ներկայում նա ազատազրկված է ևս 4 ամսով ու հնարավոր է նաև ավելի երկար ժամկետով՝ առանց դատական նիստի ժամկետի: Մենք ականատեսն ենք լինում Թուրքիայի քաղաքացիական հասարակության բոլոր մակարդակներում պետական զտումների հերթական դժբախտ և մտահոգիչ օրինակին»,- նշել է հայ դերասանուհին:

Նա շեշտել է, որ Քավալան բոլոր նրանց ընկերն է, ովքեր Թուրքիայում ու աշխարհում ամենուր լավ աշխատանք են անում՝ հանուն մարդկության և կարեկցանքի, որին պետք է ունակ լինեն բոլորը:

Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է:

Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

Հայտնի հայեր

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում