Հայտնի հայեր

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մարզպետարաններին 2 միլիարդ 426 միլիոն դրամ կհատկացնի 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծով առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 426 միլիոն դրամ 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 219 միլիոն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 650 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար՝ 413 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 182 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 428 միլիոն դրամ և Տավուշի մարզին 2 ծրագրի համար՝ 167 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ այս տարի արդեն իսկ մարզպետարաններին 10 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում