Արցախ

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է Շավարշ Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է Շավարշ Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրապարակված ցանկում ներառված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա տասնյակ մարդկանց փրկել էր 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը:

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում