Ucom-ը շարժական կապի բաժանորդների համար առաջարկում է 10 ԳԲ ծավալով նոր ինտերնետ փաթեթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom շարժական կապի բոլոր բաժանորդները նոյեմբերի 10-ից հնարավորություն ունեն ակտիվացնելու 10 գիգաբայթ ծավալով նոր ինտերնետ փաթեթն ընդամենը 5000 դրամով: Կանխավճարային ծառայության բաժանորդները կկարողանան այն ակտիվացնել՝ հավաքելով *205*5# հրահանգը, իսկ հետվճարային ծառայության բաժանորդները՝ *200*5#-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Բաժանորդները կարող են վերահսկել սպառված մեգաբայթերի քանակը, ստուգել փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը` հավաքելով *205*20# կանխավճարային և *200*20#՝ հետվճարային ծառայության համար:

«Այս փաթեթը կբավարարի բոլոր այն բաժանորդների պահանջները, ովքեր իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում: Այս ծավալի ինտերնետ փաթեթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են գործնական նամակին պատասխանել նույն վայրկյանին ու ցանկացած վայրից, կամ նախընտրում են մտերիմների հետ հիմնականում առցանց զրույցի տարբերակը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ: Ինտերնետ փաթեթները հնարավոր է օգտագործել այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսահամարը գտնվում է ակտիվ շրջանում և ինքը՝ բաժանորդը ռոմինգում չէ:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում