Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, նոյեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` արևմտյան` 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 8-10-ը սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք հոդվածը` Русский