Հայկական Դավոս. Բիզնես ինովացիոն ֆորումի գլխավոր թեման թվային տնտեսության ստեղծումն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի հայ և արտասահմանցի մասնագետներին կհամախմբի Հայաստանում տնտեսության թվայնացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման հարցերի շուրջ: Հինգերորդ անգամ անցկացվող միջոցառումը, որը կկայանա նոյեմբերի 10-11-ին Դիլիջանում, ավանդաբարիրականացվումէ ՀՀվարչապետիբարձրհովանուներքո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,ֆորումի հիմնական նպատակը ռազմավարական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների հարթակ ստեղծելն է:

«Միությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի իմիջի վերականգնումը, հետևաբար կարիք կա մի հարթակի, որտեղ քննարկվում են դրան հասնելու ուղիները: Բարձր տեխնոլոգիական երկիր առանց տարբեր ոլորտներում համաձայնեցված քաղաքականության և հստակ նորարարական մոտեցման, հնարավոր չէ»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ այս միջոցառմանը հավաքվում են մարդիկ, ովքեր նախանձախնդիր են իր նշած նպատակի հարցում:

Հրավիրվում են նաև օտարերկրյա մասնագետներ, ուսումնասիրվում ու քննարկվում է միջազգային փորձը: Այս տարի ֆորումին կմասնակցեն մասնագետներ Գերմանիայից, Բելգիայից, Ռումինիայից: «Հույս ունենք, որ այն ի վերջո կդառնա հայկական Դավոս, իհարկե, մի քիչ ամպագոռգոռ է հնչում: Եթե Դավոսն ավելի շատ տնտեսական, ֆինանսական թեմաների ուղղվածության հարցեր է քննարկում, ապա սա կդառնա հարթակ նորարարությամբ հետաքրքրվողների համար, ինչու չէ նաև միջազգային ու ավելի ընդգրկուն բնույթ կստանա»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է քննարկվող թեմաներին, ապա, ըստ Վարդանյանի, առաջնահերթ կխոսեն տնտեսության թվայնացման համար անհրաժեշտ տեղական արդյունաբերության ստեղծման, գիտահետազոտական ենթակառուցվածքի զարգացման, նորարարական ռազմավարության մոտեցումների, թվային անվտանգության խնդիրների վերաբերյալ: Կշոշափեն նաև հարցեր ինտելեկտուալ սեփականության համակարգի բարելավման ուղղությամբ, քանի որ, ըստ մեր զրուցակցի, այն լիովին չի ապահովում առկա պահանջները:

«Նորարարական ռազմավարության մեջ պետք է երևան այն ուղիները, թե ինչպես ստեղծենք մրցակցային ու նորարարական ուղեղ, քանի որ այն դաստիարակելը մշակութային խնդիր է: Բայց որքան էլ կողքի տարրերն ու ենթակառուցվածքները քննարկենք, համար մեկ հարցն այսօր մնում է կրթությունը: Բարձրագույն կրթության իմաստով տանուլ ենք տվել, այն չի ապահովում արդյունաբերության պահանջը հատկապես գիտահետազոտական աշխատանքների առումով: Մենք կարող ենք մեր գիտելիքներով ինչ-որ գործ բերել, բայց այն, կոպիտ ասած` ժամանակակից բանվորությունն է: Եթե ուզում ենք առաջին տեղերը գրավել, պետք է լուրջ գիտահետազոտական ներուժ ունենանք, իսկ այդ ներուժը պետք է ապահովեն համալսարանները: Կրթությունը պետք է լինի ուղղված գիտահետազոտականին, լինի ժամանակակից ու մարդկանց աշխատանքով ապահովող, ձգտում ու ուղղորդում տա դեպի գիտահետազոտական աշխատանք, որը չունենք»,-նշեց Կարեն Վարդանյանը:

Այս տարի Բիզնես Ինովացիոն Ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում