«Արմենիա Մարիոթ»-ը հատուկ առաջարկ ունի ուրբաթ երեկոների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը ներկայանում է նոր փոփոխություններով. կանանց երեկո Կուչինա իտալական ռեստորանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հյուրանոցի մարքեթինգի մենեջեր Սարին Բուզանթյանը:

«Անցկացրեք ուրբաթ երեկոն ձեր ընկերուհիների հետ Կուչինա իտալական ռեստորանում և ստացեք 12% զեղչ պատվիրված ընթրիքի ամբողջ հաշվի համար: Մենք երաշխավորում ենք իտալական միջավայր և ամենահամեղ իտալական ճաշացանկը՝ ձեր երեկոն կատարելապես վայելելու համար: Ռեստորանը աշխատում է ամեն օր, ժամը ՝ 12:00-24:00»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզասրահ

Մարզվելու ժամանակն է. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մարզասրահը առաջարկում է ամենանոր սերնդի ֆիթնես սարքավորումներ և հատուկ ծրագրեր լավագույն արդյունքը ստանալու համար: Մի տարակուսեք անդամագրվել հենց այս պահին հատուկ գնով՝ 30.000 դրամ ամսական, որը գործում է սկսած 2017թ-ի նոյեմբեր ամսից մինչ 2018թ-ի մարտ ամիսը: Մարզասրահը բաց է ամեն օր, 24 ժամ:

Ձեր հարսանիքը Մարիոթյում

Անցկացրեք Ձեր հարսանեկան հանդիսությունը «Մարիոթ»-ի հետ, Երևանի սրտում և ստեղծեք անմոռանալի հիշողություններ:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը առաջարկում է մեծ և հարմարավետ սրահներ Ձեր հարսանեկան հանդիսության համար: Նշեք այդ օրը մեզ հետ և ստացեք հատուկ առավելություններ, ինչպես օրինակ անվճար գիշերակաց նախաճաշով և բազում այլ զեղչեր:

Հայերեն English Русский