Արցախ

Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասինպատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent toDestroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Ուրախությամբ հայտարարում ենք, որ Intent toDestroy ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հպարտ եմ այն երաժշտությամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թանկյանը: Ավելի վաղ, երաժիշտը նշել էր, որ Intent toDestroy-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբևէ տեսել է վերջին շրջանում։

Intent toDestroy-ն այս տարի դարձել է Tribeca և Hot Docs Film Festivals փառատոնների ամենահիշարժան ֆիլմերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում