Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կհստակեցնի առաջիկա անելիքները. Էստուկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան: «Արմենպրես»-ին Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է, նա Գերմանիայից վերադարձել է հոկտեմբերի 30-ին:

«Ինչպես գիտեք, Ստամբուլից Բեքչյանի բացակայության ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Սրբազանը երեկ երեկոյան է եկել, սակայն առաջիկա քայլերի հետ կապված դեռ որևէ հստակեցում չկա: Այսօր երեկոյան պարբերականի գործընկերները կհանդիպեն նրա հետ հասկանալու համար, թե ինչ տրամադրվածություն ունի, ինչ քայլեր կձեռնարկի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Գերմանիայում լինելու ժամանակ սրբազան Բեքչյանը նշել էր, որ ցանկանում է անձամբ հանդիպել Ստամբուլի նահանգապետի հետ՝ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ իր տեսակետները: Այն հարցին, թե արդյո՞ք դա ուժի մեջ, Բագրատ Էստուկյանը նշեց, որ թերևս ուժի մեջ չէ:

«Այդ հրաժարականներից հետո, կարծում եմ, որ ուժի մեջ դժվար թե լինի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին