Հնդկական Sommelier ամսագիրը պատմել է հայկական գինեգործության պատմության և ներկայի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական Sommelier գինու ամսագիրն անդրադարձել է Հայաստանում գինեգործության՝ դարերի խորքից եկող ավանդույթներին և ներկա միտումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Կանիկա Դհավան սկզբում անդրադարձ է կատարել հայկական գինեգործության պատմությանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գինեգործությունը թվագրվում է դեռ բիբլիական ժամանակներին: Նա մասնավորապես պատմել է, որ «Նոյը մեծ ջրհեղեղից հետո իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, որը հայերի պատմական սարն է»: Հենց Արարատի ստորոտին էլ Նոյը տնկել է խաղողի առաջին տնկիները:

Հեղինակը նշում է, որ հայկական գինեգործության մասին տվյալներ են պահպանվել տարբեր աղբյուրներում, այդ մասին գրել է նաև հին հույն պատմիչ Հերոդոտոսը:

Կանիկա Դհավան պատմում է, որ արդեն 2011 թվականին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները և Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտը Արենիում հայտնաբերել են հնագույն գինեգործության ապացույցները՝ գինու կարասներ, խաղողի որթի մնացորդներ և այլն նմուշներ, որոնք ունեն շուրջ 6100 տարվա պատմություն:

Հեղինակը հայտնում է, որ ներկայում Հայաստանում արտադրվող գինու մեծ մասը պատրաստվում է Արարատյան դաշտավայրում և Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Սյունիքում և Վայոց ձորում: «Այսօր ավելի քան 45 հայկական կազմակերպություն արտադրում են ավելի քան 100 տեսակի գինի տեղական և արտասահմանյան խաղողի տեսակներից: Իսկապես, Հայաստանը կարող է բնութագրվել որպես խաղողագործության երազանք»,- գրել է Կանիկա Դհավան:

Հայերեն English

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին