ՀՀ Նախագահը մրցանակներ հանձնեց հայերեն ժեստերի լեզվով հավելվածի հեղինակներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պլանշետներ նվիրեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի հինգ աշակերտուհիների, ովքեր հաղթել են «Թեքնովեյշն» մրցույթում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների թիմը մրցույթի «կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» հավելվածը: Մրցանակակիրներից Վարդանուշ Նազարեթյանն ասաց, որ գաղափարն իրենց մոտ հանկարածակի է ծնվել: «Մենք այդ մտքին եկանք այն ժամանակ, երբ մեր դպրոց եկավ մեր ընկերներից մեկի բարեկամը: Մենք նրա հետ շփվելու արդյունքում հասկացանք, որ լսողական խանգարումներ ունի եւ մեզ համար նպատակ դարձավ ստեղծել ժեստերի լեզվով հայերեն հավելվածը»,-ասաց նա:

Աղջիկների թիմը 10 հազար դոլար մրցանակ էր ստացել, որն օգտագործելու է զարգացնելու համար այդ հավելվածը: Այն հետագայում կներդրվի Google եւ iOS համակարգերում:

«Թեքնովեյշն» մրցույթը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է`10-18 տարեկան աղջիկների համար: Այս տարի մրցույթին մասնակցել են 105 երկրների 3000-ից ավելի թիմեր: Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Միացյալ Նահանգների Սիլիկոնային հովտում` Google-ի գլխամասային գրասենյակում:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում