Մշակույթ

Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը 

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահՍարո Գալենցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա կյանքից հեռացել է 71 տարեկանում:

Սարո Գալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչՀարություն Կալենցիև ՀԽՍՀ վաստակավոր նկարիչԱրմինե Կալենցիորդին է։ Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվելԼիբանանիցՀայաստան։

Ավարտելով Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` 1960-1965 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ Այնուհետև նկարչություն և տեքստիլ դիզայն է սովորել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետագայում` Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

Սարո Գալենցի ստեղծագործությունները ներկայացվել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝Ռուսաստանում,Ֆինլանդիայում,Բուլղարիայում,Հնդկաստանում,Շրի Լանկայում,ՍիրիայումևԿանադայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում