Եզակի լուծումներ, որ կիրառվում են ողջ աշխարհում. ՀՀ Նախագահը պարգեւներ հանձնեց ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ամենամյա կրթական պարգեւներ հանձնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի կրթական պարգեւի է արժանացել 26 ուսանող եւ 17 աշակերտ 6 բուհերից եւ 8 ավագ դպրոցներից: Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլերը մեծ հաջողությունների ճանապարհին:

«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափեր, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում:Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,-ասաց Նախագահը՝ հավելելով, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենՀովիկ Մուսայելյանի խոսքով` հինգ տարվա ընդմիջումից հետո այս տարի մրցանակակիրների ցուցակում կար գլխավոր մրցանակակիր: «Այս մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր ունեն բացառիկ ունակություններ: Վերջին 12 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 3 գլխավոր մրցանակակիր, որոնք ուղղակի զարմացրել են հանձնաժողովի անդամներին իրենց բացառիկ ընդունակություններով, մտքի ճկունությամբ եւ գիտելիքների անսպառ պաշարով»,-ասաց նա:

Նախագահի ամենամյա գլխավոր մրցանակին այս տարի արժանացած ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանն ասաց, որ փորձում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք այսօր արդիական են: «Իմ աշխատանքները հիմնականում վերաբերում են նանոմասնիկների հետ լույսի փոխազդեցությանն ու դրա տարատեսակ կիրառություններին: Սա ավելի շատ ֆիզիկա է, որը կարող է կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շարունակելու եմ իմ գիտական աշխատանքը կատարել»,-հավելեց նա:

ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի պարգեւը հիմնվել է նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ: Ցայսօր 452 ուսանող եւ աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում