Նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագիրն ընդունվել է, գազի մասով` ճշգրտումների կարիք կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ: «Եթե նավթի ու նավթամթերքի մասով մենք եկել ենք լիակատար համաձայնության, և այդ փաստաթուղթը հաստատվել է, ապա գազի առնչությամբ մի կետ է մնացել, որի շուրջ պետք է աշխատենք կոլեգիայում և ներկայացնենք վարչապետների քննարկմանը հաջորդ նիստի ժամանակ»,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Նա ասաց, որ այսօր շատ հետաքրքիր քննարկում էր ընթանում կապված նրա հետ, թե ինչպես պետք է ապահովվի ոչ խտրական մոտեցում շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչպես պետք է կատարվի ապրանքների տարանցում, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ստեղծվի բոլորի համար: «Քննարկել ենք, թե ինչպես պետք է երրորդ երկրներին նավթ ու գազ վաճառելու մեխանիզմ մշակենք, ինչպես նաև` հնարավոր է, արդյոք, համաձայնեցված քաղաքականություն վարել սակագների ընդունման մասով»,-ասաց պաշտոնյան:

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հայերեն English

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները