Հասարակական

Առողջապահության նախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կտնտեսվի 86 մլն դրամ 

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կտնտեսվի 86 մլն դրամ 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարությունում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական բաժինները միավորել՝ ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն, արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային հարաբերությունների վարչության: Ինչպես նաև ստեղծել քաղաքացիների բողոքներին և դիմումներին արագ արձագանքման բաժին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Նախարարության պետական առողջապահական գործակալությունում լուծարվելու է բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը, տարածքային մարմինները: Ստեղծվելու են ֆինանսավորման ապահովման և էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման ու հաշվետվությունների ամփոփման բաժիններ: Տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը վերանվանվելու է առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժնի, փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժինը՝ պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ նախարարությունում կատարվելիք փոփոխությունների արդյունքում կտնտեսվի 86 մլն դրամ, կկրճատվի 35 հաստիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում