Ալիևների մասնակցությամբ օֆշորային սկանդալը բացահայտած լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Սլիեմա քաղաքում կայացել է լրագրողի հոգեհանգստի արարողությունը, որի ընթացքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Մալթայում շատ մարդիկ նաև փոխում են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերի գլխավոր լուսանկարները և ի նշան Գալիցիայի հիշատակի տեղադրում են սև քառակուսիներով լուսանկար:

53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել: Դեպքի վայր է ժամանել նաև նրա որդին և փորձել է բացել մեքենայի դռները, իսկ այդ ընթացքում երկու ոստիկան փորձել են կրակմարիչով հանգցնել մեքենայում բռնկված հրդեհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը:

Դաֆնա Կարուանա Գալիցիան Մալթայի ամենահայտնի լրագրողն էր: Նա անգլերեն բլոգ է վարել, որում անդրադարձել է հիմնականում կոռուպցիայի վերաբերյալ թեմաների: Նրա որոշ հրապարակումների ընթերցումների թիվը գերազանցել է նույնիսկ Մալթայի 400 հազար բնակչության թիվը:

Գալիցիան հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Պանամայում օֆշորային ընկերություններ ունի: 2017թ. նա հայտնել էր, որ Մալթայի վարչապետի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունը գումարներ է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջկա հետ: Այդ հրապարակումից հետո երկրում նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում կրկին հաղթանակ տարավ Ջոզեֆ Մուսկատը:

Հայերեն English

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում