Life

Դուբայում տեղադրել են «խելացի նստարաններ»՝ Համացանց մուտքով

1 րոպեի ընթերցում

Դուբայում տեղադրել են «խելացի նստարաններ»՝ Համացանց մուտքով
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի ոստիկանությունը արեւի Էներգիայով աշխատող «խելացի նստարաններ» Է տեղադրել ոստիկանական վեց տեղամասերի մերձակայքում: Facebook-ի իր օգտահաշվում Դուբայի ոստիկանությունը բաժանորդներին հայտնել Է, որ արեւային մարտկոցներով սարքավորված նստարանները հանդերձված են Էլեկտրոնային սարքերի լիցքավորման երկու USB-պորտերով եւ Համացանց մտնելու Wi-Fi ռոութերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նստարանները լուսավորվում են մթության մեջ եւ հովացվում շատ շոգ եղանակի ժամանակ: Դրանք նաեւ բնակիչներին տեղեկատվություն կտրամադրեն շարժական հեռախոսների համար ոստիկանության հավելվածների եւ ընթացիկ եղանակային պայմանների վերաբերյալ:

Դուբայի ոստիկանությունը պլանավորում Է Էմիրություն-քաղաքում Էլ ավելի շատ նման նստարաններ տեղակայել «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում