«Արմենպրես»-ի տնօրենը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի նիստին

3 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է գործակալության ֆոտոարխիվը թվայնացնելու աշխատանքները և «history.armenpress.am» կայքի հնարավորությունները: «Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ՝ «Արմենպրես. Պատմություն», որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին»,- ասել է Արամ Անանյանը: Նա հավելել է, որ թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

2018թ. ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների փոխգործակցության ակտուալ խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը:

Ղազախական «Կազինֆորմ» լրատվական գործակալության աշխատանքները ներկայացրել է գործակալության գլխավոր տնօրեն Ասկար Ումարովը:

Բելառուսական «Բելտա» լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Ժուկն անդրադարձել է գործընկերային համագործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաև ներկայացրել միջգործակալական լրատվական տեղեկատուի ձևավորմանը:

ԱՊՀ երկրները ժամանակակից իրականությանն ադապտացնելու և զարգացմանը միտված այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի որոշումը իրականացնելու աշխատանքների ընթացքի մասին կզեկուցի ԱՊՀ գործադիր կոմիտեի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Զավարինը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի հաջորդ նիստի տեղն ու ժամկետները:

Նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:

Հայերեն English Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում