Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:«Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից և կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարմանուզարգացման նախարարներին, Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց10-օրյա ժամկետումմշակել ևկառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես` հստակ անդրադառնալով համապատասխան տարածքներնԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնելու հարցին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինհանձնարարվեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ Կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվությունկենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր տարածաշրջաններում ստեղծվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենտրոններ, որպեսզի բնակչությանը մատուցվեն որակյալ նոր կարգի ծառայություններ:«Նախատեսված էին նաև ֆինանսական վարկային միջոցներ, որպեսզի դրանց համար համապատասխան շինություններ՝ կառույցներ կառուցվեն: Համայնքների խոշորացման ծրագիրը ցույց է տալիս, որ մարզերում ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել ու, այդպիսով, խնայել ֆինանսական միջոցները, մեկ պատուհան գաղափարով ստեղծել հարթակ, որտեղ բնակիչը բոլոր հնարավոր ծառայությունները կկարողանա ստանալ: Այս առումով ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, նաև ծառայությունների հարմարավետություն: Տարածքային կառավարման և զարգացման ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ քննարկել ենք, որպեսզի տնտեսվող միջոցներն ուղղենք տեխնիկական վերազինմանը, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը: