Հասարակական

Ջոն Մալկովիչի համար այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր ցավոտ դաս էր

2 րոպեի ընթերցում

Ջոն Մալկովիչի համար այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր ցավոտ դաս էր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի լեգենդ, աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ՝ նա շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին, ապա թանգարանի հուշամատյանում հակիրճ գրառում կատարեց.

«Ցավոտ դաս»:

Ջոն Մալկովիչը թանգարանում շրջայց կատարելուց հետո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, որից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց.

«Համոզված չեմ, որ կարող եմ ասել ավելին, քան ասվել է: Սա պարզապես ցավոտ դաս է այն մասին, թե ինչ են մարդիկ անում, թե ինչ սարսափելի արարքների են նրանք ընդունակ բացարձակ հիմար պատճառներով: Ամեն ինչն է հուզիչ, չեմ կարող որեւէ հատված, պատմության որեւէ մաս տարանջատել մյուսից: Դա սարսափելի էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ ցնցված է իր տեսածից ու լսածից:

Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի11-ին«Արամ Խաչատրյան»համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի5-րդ միջազգային փառատոնը։ Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ամերիկացի դերասանը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում