Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Կարդացեք հոդվածը` Русский