«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հեղինակներն ԱՄՆ օրենսդիրների հետ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանընվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների օրենսդիրների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հանդիպումների ընթացքում նրանք հորդորել են ԱՄՆ օրենսդիրներին մերժել Թուրքիայի կողմից եկող ճնշումները և ընդունել H.Res.220 և S.Res.136 բանաձևերը, որոնք ենթադրում են դասեր քաղել անցյալում տեղի ունեցած պատերազմական, մարդկության դեմ հանցագործություններից, ինչպիսինն է Հայոց ցեղասպանությունը՝ կանխելու հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:

Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը հանդիպել են ավելի քան մեկ տասնյակ օրենսդիրների հետ, ինչպիսիք են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենաբարձրաստիճան դեմոկրատ անդամ Էլիոթ Էնգելը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Քլիբուրնը, օրենսդիրներ Քևին Քրեմերը, Դան Դոնովանը, Թրենթ Ֆրենքսը, Լուիս Գոմերթը, Ջոդի Հիսը և այլոք:

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակները հիշեցրել են օրենսդիրներին, որ ցեղասպանության ժխտումը հանգեցնում է դրա կրկնության՝ կապելով Հայոց ցեղասպանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական բռնությունների հետ:

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 6-ից:

Ֆիլմում խոսում են հայտնի դեմքեր, ինչպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ամերիկացի հայտնի իրավապաշտպան, Genocide Watch կազմակերպության հիմնադիր Գրեգորի Ստանտոնը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող Սիբել Էդմոնդսը, ինչպես նաև ցեղասպանության վերապրածներ:

«Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն էր: Հզոր տերությունները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` համոզվելու, որ չկան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին»,- ֆիլմում պատմում է Ջուլիան Ասանժը:

«Հայերի դեմ իրականացվել են ոչնչացման ամենադաժան միջոցները»,- պատմում է հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնը:

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26