Ծառայակիցներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, Գորիկ Հակոբյանի հարազատները, մտերիմներն ու ծառայակիցները:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Գորիկ Հակոբյանը բարձրակարգ սպա էր, ումից իրենք շատ բան են սովորել: «Նա առաջին հերթին լավ մարդ էր ու լավ սպա: Մենք նրանից շատ բան ենք սովորել: Հատկապես ես վերջին տարիներին շատ բան եմ նրանից սովորել: Նա միշտ կհիշվի որպես լավ մարդ և լավ սպա»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ծանր հիվանդությունից հետո2017թվականի սեպտեմբերի30-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­գության ծառայության նախկին տնօրեն,գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: Գորիկ Հակոբյանի հուղարկավորության արարողությունը կկայանա հոկտեմբերի 3-ին:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով