Հայաստանը Չինաստանի հետ զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջերս Չինաստան կատարած այցին: «Մենք Չինաստանի հետ այս պահին չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին: Սակայն մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի զինված ուժերը երկար տարիներ է, ինչ ունեն Չինաստանից ներկրված զենք-զինամթերք, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ: Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նախընտրում է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Նախարարի խոսքով` զենքի առաջիկա կամ հնարավոր գնման, այս կամ այն երկրից ձեռք բերելու մասին խոսակցություններն անօգուտ են և անիմաստ, որովհետև առաջին հերթին դժվարացնում են նման գործընթացները, իսկ երկրորդ հերթին` դա հեռանկարային ծրագրի բացահայտում է, որը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել:

Հայերեն English

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters