Գիշերօթիկների վերակազմակերպման արդյունքում 51 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ձգտում են բացառել որևէ դեպք, երբ սոցիալական պատճառները հետևանք են դառնում ընտանիքում երեխայի չմնալուն: Տարեկան ամփոփիչ ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ կարևորելով երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը: «Կառավարությունը հռչակել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը: Շատ դեպքերում մենք ծնողական հմտությունների բացակայությունների հետ գործ ունենք: Վերակազմակերպվող հաստատություններն ընտանիքների հետ 6 ամսվա ծրագրեր են իրականացնում, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան երեխաների խնամքը կազմակերպել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արտեմ Ասատրյանը:

«Երևանի երեխաներ խնամքի ու պաշտպանության համար 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում այստեղ խնամվող 66 երեխայից 51-ը վերադարձել է կենսաբանական ընտանիք, 15 երեխայի խնամքը կազմակերպվել է այլ հատուկ դպրոցում:

Ներկայում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ծառայություններ է տրամադրվում 101 երեխայի՝ 66 ընտանիքից ( Նուբարաշեն»՝ 72 երեխա 48 ընտանիքից, Էրեբունի՝ 24 երեխա 14 ընտանիքից, Շենգավիթ ՝ 5 երեխա, 4 ընտանիքից), այդ թվում՝ 3-6 տարեկան 30 երեխա, 7-10 տարեկան 34 երեխա, 11-18 տարեկան 37 երեխա: Հատուկ կարիքներով երեխաների թիվը 36-ն է 31 ընտանիքից: Հաշմանդամ երեխաների թիվը 19 ՝ 18 ընտանիքից:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը