Նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել և շարունակում է մնալ Իրաքի կողքին: Հայ ժողովուրդը, ըստ Հանրապետության Նախագահի, չի մոռացել, որ շուրջ հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից մազապուրծ իր բազմաթիվ զավակների Իրաքը սիրով ապաստան է տվել: Այժմ, երբ համաշխարհային այդ չարիքը ոչնչացնում է Իրաքի և այդ երկրում մեր հայրենակիցների ստեղծած բարիքը, Նախագահի խոսքով, Հայաստանը չի կարող անտարբեր գտնվել: Նախագահը հույս է հայտնել, որ Իրաքի իշխանություններին կհաջողվի մոտ ապագայում երկիրն ազատագրել ահաբեկիչներից և ամբողջական վերահսկողություն հաստատել Իրաքում:

Իրաքի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր երկրի Նախագահի ու վարչապետի փոխադարձ ողջույնները՝ ընդգծելով, որ նրանք Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին մաղթում են հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում:

Նախարար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին վստահեցրել է, որ Իրաքը շահագրգռված է ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և նշել է, որ իր այցը բավականին լավ մեկնարկ կարող է լինել ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու համար, որի արդյունքում զգալիորեն կավելանան նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարարը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակներում ստորագրված մի շարք փաստաթղթեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առևտուր, կրթություն, զբոսաշրջություն և այլն, հնարավորություն են տալիս զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափում, և առկա ներուժն օգտագործել ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան