Քաղաքականություն

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունիան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հազոդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի շահ երկու պետությունների բարօրության և զարգացման:

Անգոլայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտման վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը, որը կերաշխավորի կայուն զարգացում:

Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում