Սփյուռք

Փարիզում բացված «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» ցուցահանդեսին անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը

1 րոպեի ընթերցում

Փարիզում բացված «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» ցուցահանդեսին անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբեր 25-ին բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, բացման արարողությունը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Այս ցուցահանդեսին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագույր:

Հայ Եկեղեցու կողմից բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նախքան ցուցահանդեսի բացումը հոգեւոր հայրերը ծանոթացել են ցուցահանդեսին: Ներկա էր ասորիների պատրիարք Ամենապատիվ Տ. Եփրեմ II:

Ցուցահանդեսում անդրադարձ կար նաեւ Հայոց Ցեղասպանությանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատվելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում