Հայ-ռուսական առողջապահական համաժողովի օրակարգում ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական համաժողովը, որի օրակարգում ներառված են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր: Համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Կարևորելով նման համաժողովի կազմակերպումը` նախարարն ընդգծեց, որ առողջապահությունը հանդիսանում է ողջ հասարակության ազգային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման հիմքը: «Ժամանակակից հասարակության կյանքը վերջին 15-20 տարիներին էականորեն փոխվել է: Ցավոք, զարգացումները չեն հանգեցնում հիվանդությունների նահանջին և առաջ են բերում նոր բուժսանիտարական խնդիրներ` սրելով հները: «Նման խնդիրների թվում կցանկանայի նշել ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, տեխնածին աղետների հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակները, նոր ինֆեկցիոն հիվանդությունները, միգրանտների առողջական խնդիրները, ճանապարհատրանսպորտային պատահարները և այլն»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը:

Նա հավելեց, որ ֆորումի ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք երկար տարիներ օրակարգում են: Նա նշեց, որ քննարկվելու են միգրանտների առողջության և ծխելու դեմ պայքարի հարցերը, որտեղ Հայաստանի համար շատ հետաքրքիր է ՌԴ փորձը և արձանագրած հաջողությունները: «Քննարկելու ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը, որը ևս մեզ համար շատ կարևոր է: Այսօր այս համաժողովի ընթացքում երկու երկրների մասնագետներն աշխատելու են 6 տարբեր նիստերում: Դիմելով նրանց` ես կոչ եմ անում միշտ հիշել մարդկանց մասին, քանի որ մեր քննարկումները և դեբատները իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք նպաստում են մարդկանց առողջության և կյանքի որակի բարելավմանը»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ հայ-ռուսական առողջապահական համաժողովն ավանդական հարթակ է դարձել, որը նպաստում է երկու երկրների առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ է տալիս աշխատել միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում և այլ միջազգային կազմակերպություններում: «Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը»,- ասաց Սկվորցովան:

Նա հավելեց, որ մեկ ամսից Ուրուգվայում կանցկացվի առողջապահական գլոբալ կոնգրես, որի քննարկման առանցքում լինելու է ծխելու դեմ պայքարը: «Սա ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, և շատ կարևոր խնդիր մեզ համար, որին մենք անդրադառնալու ենք նաև այս համաժողովի ընթացքում»,- ընդգծեց ՌԴ առողջապահության նախարարը:

Վերոնիկա Սկվորցովան Լևոն Ալթունյանին հրավիրեց մասնակցել նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» թեմայով առաջին գլոբալ նախարարական կոնֆերանսին:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է երկու երկրների բժիշկների համար փոխանակելու իրենց փորձը, ցույց տալու այն ուղղությունները, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությունների են հասել, իսկ փորձի փոխանակումն, անկասկած, կհանգեցնի ընդհանուր զարգացման: Դեսպանը հույս հայտնեց, որ համաժողովը կլինի օգտակար և արդյունավետ: Նա համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայերեն English

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում