Սիրիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավորն այցելեց սփյուռքի նախարարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը:

Ժիրայր Ռեիսյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի համար և նշեց, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ էր, որտեղ տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները կարողացան հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակել, նոր ծրագրեր ներկայացնել:

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակից, համայնքային գործիչը հավելեց. «Պատերազմի ծանր տարիներն անցել են, բայց դա չի նշանակում, որ տակավին գոյություն չունեն դժվարություններ: Սիրիահայերը պատերազմի տարիներին տեղափոխվել էին տարբեր երկրներ, ես սա գաղթ չեմ համարում, այլ տեղափոխություն՝ անվտանգությունից ելնելով: Մարդիկ վտանգի մեջ գտնվող քաղաքներից առավել անվտանգ վայրեր են տեղափոխվել: Այժմ շատ սիրիահայեր են վերադարձել Հալեպ, այդ թվում, եվրոպական երկրներից, Հայաստանից: Իհարկե, խնդիրներ կան, սակայն պայմանները բարելավվում են»:

Նա նաև հայտնեց, որ Հալեպում ներկայումս բնակվում է մոտ 18 հազար հայ, իսկ ամբողջ երկրում հայերի թիվը հասնում է շուրջ 28 հազարի:

Հայերեն العربية

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը