Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվելեն 200-ից ավելի հայեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները:

«Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային, թե նյութական: Նախ ավերվեցին բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, գործարաններ: Դրանցից շատերը թալանվեցին: Գետնին հավասարվեցին կամ վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ: Մասնավորից բացի, վնասվեցին նաև համայնքային հաստատություններ՝ դպրոցներ, եկեղեցիներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Կոնկրետ հաշվարկներ, թե հայ համայնքի կրած վնասը որքան է կազմում, չկան: Ոչ բոլորն են իրենց կորուստների մասին տեղեկացրել: Ժիրայր Ռեիսյանի խոսքով, ներկայում Հալեպում վերականգնման լուրջ գործընթաց է տեղի ունենում: Մասնավորապես, առաջին հերթին վերականգնվեցին ենթակառուցվածքները: Տարիներ շարունակ ջուր և էլեկտրականություն չունեցող քաղաքում այդ հարցերն արդեն կարգավորվում են: Ջրամատակարարումը վերականգնվել է, էլեկտրականությունը՝ նույնպես, սակայն դեռ 24-ժամյա էլեկտրամատակարարման չեն հասել:

Այս ընթացքում հայկական դպրոցներում դասընթացները երբևէ չեն դադարեցվել: Դժվարին պայմաններում դպրոցները շարունակել են աշխատել:

«Այսօր կարող ենք ասել, որ Հալեպը վերադառնում է իր բնականոն կյանքին: Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Մարդիկ վերադարձել են իրենց աշխատանքին, տների, խանութների, գործատեղերի վերականգնմանը»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Այժմ սպասվում է Հալեպի օդանավակայանի վերագործարկումը: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է վերագործարկմանը, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով սպասում են համապատասխան պահի:

Հանգիստ իրավիճակով պայմանավորված՝ Հալեպում նկատվում է տեղի հայերի վերադարձ իրենց բնակարաններ: Վերադարձողները Լիբանանում, Հայաստանում հաստատված սիրիահայեր են: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ նույնիսկ ընտանիքներ են վերադառնում, որոնք այս ընթացքում հաստատվել էին Արևմուտքում:

«Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:

Պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին: Այն ծագեց Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներից, որոնք արագ վերաճեցին անկարգությունների: Անկարգությունների ալիքն արագ տարածվեց խոշոր բնակավայրերում՝ Դումայում, Բանիյասում, Համայում, Հալեպում, Հոմսում և այլն: 2011 թ. ամռանը Սիրիայում սկսեցին ձևավորվել ապստամբների առաջին խոշոր խմբավորումները: Պատերազմի տարիներին միլիոնավոր փախստականներ ապաստան գտան տարբեր երկրներում: Առաջին ընդունողներն էին Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ